Մեր մասին
<<ԱՏԱ>> ՍՊԸ կազմակերպությունը հիմնադրվել է 1994թ.: Ընկերությունը սկսել է բուլապատման աշխատանքներից: Արտադրում է հուշանվերային գդալներ, պատարաքաղներ: 1997թ. սկսել է օբսիդիանի, հուշանվերների, բուլապատման աշխատանքները: 2000թ.-ից սկսել է օբսիդիանե քարերի և հուշանվերների մշակում և պատրաստում: 2003թ.-ից սկսվեց գովազդային վահանակների աշխատանքներ: 2006թ.-ից ձեռք են բերվել լազերային հաստոց և սկվսել են լազերային փորագրության աշխատանքները տարբեր նյութերի վրա: Այդ ժամանակամիջոցից սկսվել է մեդալների, հուշամեդալների, կրծքանշանների, դրոշների, կորպորատիվ հուշանվերների պատրաստում: 2007թ-ից տպագրական աշխատանքներ են կատարվում վերնաշապիկների (T-shirt), նոթատետրերի, օրացույցների, աշխատանքային նոթատետրերի, պապկաների, պատվադրոշների(վիմպելների) վրա: 2012թ-ից ավելացվել է ֆրեզային աշխատանքները: 2013թ-ից մետաղի լազերային կտրման աշխատանքներ է կատարվում ֆիրմայում: