Մեր մասին

Օբսիդիանե Ապրանքներ

Օբսիդիանը բնական հրաբխային ապակի է: գույնը հիմնականում մուգ է: Քարե դարում օգտագործվում էր դանակներ, մանգաղներ, գեղարդներ, քերիչներ և այլ իրեր պատրաստելու համար: Ավելի ուշ դրանից սկսեցին պատրաստել դեկորաիվ իրեր և տարբեր զարդեր:
Օբսիդիան, Սատանի եղունգ, Վանակատ, Ապակեքար, Դեվե-գյոզու և էլի տարբեր անվանումներ ունեցող այս միներալի վերաբերյալ առաջին գրառումը կատարվել է անտիկ ժամանակաշրջանում` մ. թ. ա. 372-287թթ. ապրած հույն գիտնական Թեոֆրաստոսի կողմից:

Թեոֆրաստոսը նրան անվանել է Լիպարյան քար` Միջերկրական ծովում գտնվող Լիպարյան կղզիների անունով:

Օբսիդիան անվանումը` obsianus hapif, տվել է հին հռոմեացի բնագետ Պոլինուս Ավագը, մ. թ. 23-79թթ, որն այն ընդունել է ամրության չափանիշ: Երկրաբանության մեջ օբսիդիան անվանումը որպես տերմին օգտագործվում է XIX դարի սկզբներից` ռուս ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինի և ֆրանսիացի գիտնական Ֆ. Բյոդանի կողմից հրաբխային ապակին այդպես անվանվելու հետևանքով: